Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Նիստի խափանումն ու արտախորհրդարանական միջավայրերը. Շահան Գանտահարյան

$
0
0
Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Նիստի խափանումն  ու արտախորհրդարանական միջավայրերը» վերնագրով` անդրադառնալով Ազգային ժողովում նոյեմբերի 15-ին կենսաթոշակային նոր համակարգի հարցով  հրավիրված արտահերթ նիստի տապալմանը: Հոդվածը ներկայացված է ստորև: Դրական միտում կարող էր նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները:  Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ: Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերին 15-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու համար: Նիստը չէր կայացել ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների) խափանման (բոյկոտ) պատճառով: Այս մեկն այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանն ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին: Սա  է ընդհանուր բնութագիրն այն հարցի, որի համար ընդդիմության առաջարկած խորհրդարանական նիստը տապալվեց ԱԺ գործող մեծամասնության կողմից: Թղթածրարի հավելյալ ծալքերին անդրադառնալուց  ավելի, պետք է կենտրոնանալ մի երևույթի վրա, որը խորքում հարված էր քաղաքական մշակույթի կայացման գործընթացին: Երկար ժամանակ միավորման փորձերի ձախողությունից կամ ընդհանրապես բացակայությունից հետո, խորհրդարանական ընդդիմութանը հաջողվել էր միավորվել և պահանջել արտահերթ նիստ: Օրինական ընթացակարգը հարգվել  էր. ապահովվել  էր պատգամավորների անհրաժեշտ թիվը արտահերթ նիստ գումարելու համար: Խորհրդարանական մեծամասնությունը ուժերի գերլարումով առանձին կարող էր ընդունել կամ չընդունել առաջարկված բարեփոխումները: ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» և ԲՀԿ պատգամավորների միացյալ դիմումը` օրինագծի շուրջ խորհրդարանական քննարկումներ ծավալելու, փաստորեն նիստից բացակայելով խափանվեց: Վեճն այս դեպքում, թե խորհրդարանական նիստը  բացակայությամբ խափանելը սահմանադրակա՞ն է, թե՞ սահմանադրական չէ, այնքան առաջնային չէ, որքան երևույթը: Ի վերջո կարելի է օրենքի այս կամ այն տառի վրա հենվելով դիմել քայլերի և դրանք բացատրել սահմանադրականությամբ կամ օրինականությամբ: Էականը այս դեպքում ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը խափանելն էր, այլ` ԱԺ սահմանադրականորեն հաստատված իրավունքն անտեսելը: Ընդառաջման դեպքում, տեղի պիտի ունենար քննարկում: Խորհրդարանում պիտի քննարկվեին, ներկայացվեին այն տեսակետները, որոնք այսօր գրվում են մամուլում, շրջագայվում են համացանցի տարածքների վրա, տեղ  են գրավում լրատվամիջոցերում: Այսինքն, հարցերը արծարծվում են ամեն տեղ, բացի խորհրդարանից, որ սկզբունքով ճիշտ վայրն է այս հարցերի արծարծման: Ի վերջո քաղաքական մեծամասնությունը, այս դեպքում` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, միասնաբար կարող էին քվեարկությամբ, հետ քննարկման, տապալելու բարեփոխումների որոշումը: Քննարկումից խուսափումը ԱԺ բաղադրիչ ուժերի, այսինքն նաև նրանց ընտրած ժողովրդային զանգվածի տեսակետի անտեսումն է: Իսկ անտեսումը ընդհանրապես ընկալվում է իբրև բացասական դիրքորոշում, մանավանդ երբ օրենքով սահմանված կետի հիման վրա քաղաքական միավորման կողմից առնված կարևոր քայլի է վերաբերվում։ Քաղաքական մշակույթ ձևավորվում է և կայանում հարցերի համատեղ քննարկումներով, առարկությունների դիմաց հակաառակություններ ներկայացնելով, քվեարկելով, ընդունելով կամ չընդունելով: Խորհրդարանական մեծամասնության այս պահվածքն է, որ ստիպում է հարցի քննարկումը շարունակել արտախորհրդարանական միջավայրերում, քաղաքացիական շարժումներով, ցույցերով, բողոքի դրսևորումներով: Մինչդեռ, ԱԺ համապատասխան նիստը ճիշտ վայրն էր կենսաթոշակային բարեփոխումների մասին բոլոր տեսակետները լսելու և դրանք քննարկման ենթարկելու: Որից հետո միայն քվեարկությամբ որոշելու: Քաղաքական մեծամասնության արձանագրած բացակայությունը մղում է հարցերի արծարծման արտախորհրդարանական եղանակների որդեգրմանը: Ընդդիմություն կազմող խորհրդարանական ուժերը փաստորեն հայտարարու մ էին. «Շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով)»:

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles