Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Այս մասին հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից: Նորայր Հակոբյանը Սյունիքի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2012թ. նոյեմբերից: Ավելի վաղ զբաղեցրել էր գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնը:
↧