Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Տնտեսվարողները հակված չեն ներդրումներ կատարելու

$
0
0
Տնտեսվարողների լավատեսությունը շարունակում է նվազել. նրանք կրճատում են ներդրումների ծավալները։ Գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների հաշվարկման նպատակով 2013թ. երրորդ եռամսյակում Կենտրոնական բանկի կողմից հարցված 992 կազմակերպություններից ընդամենը 21%-ն է ներդրում կատարել։ Եվ սա այն դեպքում, երբ նման պատրաստակամություն հայտնել էլ նախորդող եռամսյակում հարցված տնտեսվարողների 23,7%-ը։ Համեմատության համար՝ երկրորդ եռամսյակում ներդրում է կատարել տնտեսվարողների 22,3%-ը։ Տնտեսավարողները լավատես չեն նաև ապագա ծրագրերում։ Չորրորդ եռամսյակում ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել հարցված կազմակերպությունների ընդամենը 19,8%-ը։ Սա 3,8 տոկոսային կետով ցածր է նախորդող եռամսյակում գրանցված ցուցանիշից (23,7%): Իրականում ներդրումներ կատարած և առաջիկայում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների թիվը խոսում է այն մասին, որ ընկերությունները հակված չեն ընդլայնելու բիզնեսը։ Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ներքին պահանջարկի կրճատումով։ Այսպես, հարցված կազմակերպություններն արդեն երկրորդ տարին անընդմեջ որպես ընդլայնման թիվ մեկ խոչընդոտ նշում են ներքին պահանջարկի կրճատումը։ Սա առավել ցայտուն է դրսևորվել հատկապես փոքր և միջին կազմակերպություններում: Ֆինանսական խնդիրները, ըստ կարևորության, երկու եռամսյակ շարունակ երկրորդ տեղում են: Արտաքին պահանջարկի նվազումը երեք կետով բարձրացել է և ընթացիկ եռամսյակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Փոխարժեքի գործոնը կարևորվել է հատկապես խոշոր կազմակերպություններում, և մեկ տոկոսային կետով ցածր է նախորդ եռամսյակի դիրքից։ Չնայած երկրորդ տարին անընդմեջ ներքին պահանջարկի կրճատումը հայաստանյան ընկերությունները համարում են բիզնեսին խոչընդոտող թիվ մեկ խնդիրը, հարցված կազմակերպությունների 37,9%-ը ներդրումները հիմնականում ուղղելու է մեքենաների և սարքավորումների ձեռքբերմանը։ Առևտրի ոլորտի կազմակերպությունները ներդրումների մեծ մասն ուղղելու են պաշարներին (83,2%)։

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles