Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Հարկատուներին կծանոթացնեն ԵՏՄ-ով պայմանավորված նորամուծություններին

$
0
0

customsՖինանսների նախարարությունը հունվարի 19-27-ը Հայաստանի տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպելու է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպումները նպատակ ունեն բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ:

Առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Ունկնդիրները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները:

Ակնարկ

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտավ հունվարի 1-ին, 2014թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը։

Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ դարձավ հունվարի 2-ին:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles