Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Արազ Օզբիլիսը վերսկսել է մարզումները

$
0
0

AS_12626

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ում ծունկը երկու անգամ վիրահատել էին 2014 թ. մասյիսին կայացած Հայաստան – Ալժիր ընկերական հանդիպման ժամանակ ստացած վնասվածքից հետո, արդեն սկսել է մարզվել անհատական ծրագրով: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Այսօր Օզբիլիսը բոլորի հետ մտել է խաղադաշտ և մարզվել անհատական ծրագրով: Արազի ապաքինման ընթացքն ըստ պալանավորածի է ընթանում և նա արդեն սկսել է աշխատել գնդակի հետ:

«Վիրահատությունից հետո առաջին ամիսը պարզապես սարսափելի էր: Թեև ես ընդամենը երկու օր անց սկսեցի վերականգնողական աշխատանքները, սկզբում միայն նստել էի կարողանում: Այս ընթացքը շատ ծանր էր, բայց օր օրի ավելի ու ավելի շատ էի աշխատում: Այժմ արդեն մարզվում եմ խաղադաշտում, ինչի համար չափազանց ուրախ եմ: Աշխատում եմ գնդակով և վերջապես կրկին ինձ ֆուտբոլիստ եմ զգում: Երկրպագուների աջակցությունը շատ մեծ դեր ունեցավ իմ ապաքինման հարցում: Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար: Առաջնության առաջին մասի ավարտին չեմ պատրաստվում արձակուրդ գնալ, պետք է քրտնաջան աշխատեմ, որ մրցաշրջանի վերսկսելուն պես ամբողջությամբ պատրաստ լինեմ»,- ասել է Արազ Օզբիլիսը:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles