Ռուսաստանը և Հարավային Օսիան հնարավոր է` 2015թ. սկզբին ստորագրեն ինտեգրացիոն պայմանագիր՝ Մոսկվայի և Սուխումիի միջև նոյեմբերի 24-ին ստորագրված պայամանգրի նման: Այս մասին ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը: Նրա խոսքով՝ պայմանագիրն ի տարբերություն Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթի՝ «առավել ինտեգրացիոն բնույթ կունենա»:
«Պայմանագիրը կնախապատրաստվի և կստորագրվի, այն մշակվում է: Կարծում եմ՝ լիովին հնարավոր է՝ այն հաջորդ տարի ստորագրվի»,- ասել է Բիբիլովը:
Աբխազիայի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 24-ին ստորագրված «Համագործակցության և ռազմավարական գործակցության» մասին պայմանագրով երկու երկրների վարելու են «համակարգված արտաքին քաղաքականություն», Ռուսաստանը քայլեր կձեռնարկի Աբխազիայի միջազգային ճանաչման ուղղությամբ և պայմաններ կստեղծի Աբխազիայի՝ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ իր նախաձեռնությամբ ստեղծվածներին անդամակցության համար: Պայմանագրով նախատեսվում է, որ պաշտապանության և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմանը կհաջորդի միացյալ զորամիավորումների ստեղծում: