Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Խոցված ուղղաթիռի հարցը կքննարկվի ՀԱՊԿ նստաշրջանում

$
0
0
Նիկոլայ Բորդյուժան և Սերժ Սարգսյանը: Նոյեմբերի 28, 2014: Լուսանկարը` President.am-ից

Նիկոլայ Բորդյուժան և Սերժ Սարգսյանը: Նոյեմբերի 28, 2014: Լուսանկարը` President.am-ից

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչք իրականացնող ղարաբաղյան ուղղաթիռի խոցման միջադեպը և դրա հետևանքով առաջացած իրավիճակը կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։ Այս մասին նոյեմբերի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը կայանալու է դեկտեմբերին Մոսկվայում։

Ինչպես հաղորդում են նախագահի գրասենյակից, Սարգսյանն ու Բորդյուժան քննարկել են այս նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգին վերաբերող հարցեր։

«Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցերը»,- ասված է նախագահականի հաղորդագրությունում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հոկտեմբերի սկզբին։ Այդ ժամանակ նա առաջին անգամ այցելել էր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի։

Ներկայում ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Կազմակերպության ստեղծման՝ 1992թ․ ստորագրված պայմանագրի համաձայն՝ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ հարձակում գործելու դեպքում մյուս անդամները պետք է օգնություն տրամադրեն, այդ թվում՝ ռազմական։ ՀԱՊԿ անդամ երկրներին, ըստ պայմանագրի, արգելվում է ռազմական այլ բլոկներին անդամակցելը։

Ակնարկ

ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել էր ուսումնավարժական թռիչքի ժամանակ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում:

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: ԼՂՀ պաշտպանության բանակը կորուստներ չի տվել: Հատուկ նշանակության գործողության ընթացքում, ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի, սպանվել է երկու ադրբեջանցի զինվոր:

Օդաչուների հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Եռաբլուրում:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles