Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Քննչական ծառայությանը հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները. Սերժ Սարգսյան

$
0
0
Սերժ Սարգսյանը`ՀՔԾ նոր մասնաշենքի բացմանը: Հոկտեմբերի 21, 2014: Լուսանկարը` President.am-ից:

Սերժ Սարգսյանը`ՀՔԾ նոր մասնաշենքի բացմանը: Հոկտեմբերի 21, 2014: Լուսանկարը` President.am-ից:

«Գործունեության յոթ տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաստատել է իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության իրավապահպան մարմինների համակարգում». այս մասին ասված է ՀՔԾ կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում:

«Գոհունակությամբ պետք է նշել ծառայության հետևողական առաջընթացի և զարգացման, հանցավորության դեմ պայքարում արձանագրվող դրական ցուցանիշների մասին: Առանձնահատուկ պետք է ընդգծել հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում ծառայության դրսևորած սկզբունքայնությունը, զսպվածությունն ու անաչառությունը»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Նրա խոսքով` ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները, և «կառույցի քննչական ենթակայությանը վերապահված քրեական գործերով իրականացվում է որակյալ նախաքննություն»:

«Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման, հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքները: Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles