Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Ռուսաստանն արգելում է բելառուսական մսի ներկրումը

$
0
0

cow_belarusՆոյեմբերի 26-ին ուժի մեջ են մտել Ռուսաստան բելառուսական ևս ութ ձեռնարկությունների պարենային արտադրանքի մատակարարման սահմանափակումները։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, արգելվում է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա։

Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտարարում է, որ բելառուսական պարենամթերքները չեն համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին: Ըստ գերատեսչության՝ դրանք պարունակում են վնասակար միկրոօրգանիզմներ և հակաբիոտիկներ։

Նախօրեին Բելառուսի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջներ է ներկայացրել ընդամենը օրեր առաջ, ընդ որում՝ «բելառուսական լաբորատորիաները չեն հայտնաբերում այն, ինչ հայտնաբերում է ռուսական կողմը»։

«Ռոսսելխոզնադզորը» նոյեմբերի 24-ից արգելել էր մատակարարումները բելառուսական ևս տասը խոշոր ձեռնարկություններից։

Այդ նույն ժամանակ ռուսական կողմը հայտարարել էր, որ խստացնում է սահմանը հատող ապրանքների վերահսկողությունը՝ չնայած այն բանին, որ Մաքսային միությունում պաշտոնապես գործում են բեռնափոխադրումների պարզեցված կանոններ։

Համաձայն Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունների՝ միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Բելառուսի հետ սահմանով Ռուսաստան են ներկրվում ապրանքներ, որոնց ներմուծումը ներկայում արգելված է։

2013թ․ Բելառուսն ապահովել է Ռուսաստանի պարենամթերքի ներկրման 10%-ը։ Ռուսաստանի՝ ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից ապրանքների ներկրման արգելքի սահմանմամբ ռուսական շուկայի կոնյունկտուրան Բելառուսի արտադրողների համար դարձել է ինչպես երբևէ բարենպաստ։

Պարզվել է, որ Մաքսային միության մեխանիզմն ու Ռուսաստան Եվրոպայից արգելված ապրանքների վերաարտահանման մեխանիզմը շատ լավ զուգակցվում են։

Օրինակ՝ համաձայն RBC-ի տեղեկությունների՝ ծով չունեցող Բելառուսից Ռուսաստան ձկնեղենի ներկրումը աճել է 98%-ով։

Նոյեմբերի կեսին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել էր, որ 2015թ․ ծրագրվում է գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան մեծացնել 13%-ով՝ համեմատ 2014թ․։


Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles