Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17067

Վրաստանը Ռուսաստանի դեմ միայնակ է մնացել. Սաակաշվիլի

$
0
0

1656406_756032011093849_3236060145384255472_nՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համարում է, որ բաց է թողել տարածքային ամբողջականության խնդրի լուծման իր պահը: «Մենք բաց ենք թողել պահը, երբ անհրաժեշտ էր գործել, երբ վարչապետը պնդում էր` ամեն բան լավ է: Դա վկայում է, որ մենք հետ ենք մնացել համաշխարհային գործընթացներից և Ռուսաստանի հետ դեմ առ դեմ միայնակ մնացել»,- ասել է Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և Վրաստանի ներկայիս իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի շահերն առաջ տանելու մեջ: «Նրանք խոսում են Ռուսաստանի հետ բացառիկ հարաբերությունների մասին, ինչը նշանակում է թույլ չտալ Արևմուտքի միջամտություն, որը ամենից ձեռնտուն է Ռուսաստանին: Կապ չունի՝ Ռուսաստանի պատվերն է, թե ոչ, միևնույնն է՝ դա դավաճանություն է հայրենիքի հանդեպ»,- ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է նախագահության շրջանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որի համար նախատեսված է մինչև ութ տարվա ազատազրկում։ Ներկայում Վարդերի հեղափոխության առաջնորդ Սաակաշվիլին ապրում է Միացյալ Նահանգներում։


Viewing all articles
Browse latest Browse all 17067

Trending Articles