Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ դեսպաններին

$
0
0
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպաններին՝ նախորդ տարիներին Հայաստանին ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպաններին՝ նախորդ տարիներին Հայաստանին ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:

Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

«Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դնող սադրիչ գործողություններին, որոնցից վերջինը Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպն է»,- ասված է հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ նախորդ տարիներին Հայաստանին ցուցաբերած ֆինանսական օժանդակության և առաջիկա տարիներին այդ աջակցությունը շարունակելու հանձնառության համար:

Նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանում մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ Սահմանադրական բարեփոխումներ ընթացքը:


Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles