Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Ռուսներին թույլ կտրվի Աբխազիայում բնակարան գնել

$
0
0
Աբխազիայի իշխանությունները Ռուսաստանի քաղաքացիներին թույլ կտան բնակարան գնել Աբխազիայում: Այս մասին հայատարարել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը, հաղորդում է «Ազատություն»  ռադիոկայանի վրացական ծառայությունը: Նա միաժամանակ ընգծել է, որ աբխազական հողը ապրանք չէ և այն չեն կարող գնել ինչպես օտարերկրյա պետությունների, այլև հենց Աբխազիայի քաղաքացիները:«Մենք առաջարկում ենք թույլ տալ գնել առաջնային բնակարան առանց քաղաքացիություն ստանալու: Այսպիսով՝ ռուսները կկարողանան օրինական հիմքերով գնել բնակարան և տնօրինել այն, սակայն նրանց վրա չեն տարածվի Աբխազիայի քաղաքացիների համար համար նախատեսված իրավունքներն ու պարտականոթյունները»,- ասել է Անկվաբը: Նրա խոսքով՝ հնարավոր չէ չընդունել ակնհայտ փաստը, որ «պետության մեջքի հետևում արդեն կատարվել է առքուվաճաքռի 2000 գործարք՝ իրենց բոլոր, այդ թվում՝ քրեական հետևանքներով: Ըստ նախագահի՝ իր կառավարության նպատակը այս ոլորտում սև շուակյի վերացումն է: Աբխազիայի գործող օրենսդրության համաձայն՝ օտարեկրացին Աբխազիայում կարող է գնել առողջարան կամ հյուրանոց, բայց ոչ բնակարան:

Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles