Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Մեդվեդևը շնորհավորել է Աբրահամյանին

$
0
0
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Հովիկ Արգամի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա: Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտա­տեխնիկական և այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի կառավա­րությունների միջև փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Հովիկ Արգամի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործու­նեության մեջ»: Հովիկ Աբրահամյանին շնորհավորել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ղազախստանի վարչապետները: Ապրիլի 13-ին` ՀՀԿ գործադիր մարմնի և խորհդի նիստերից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ է նշանակվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles