Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17067

Սահմանադրական երկօրյա հանրաքվե՝ Եգիպտոսում

$
0
0
Եգիպտոսում հունվարի 14-ին անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում մեկնարկել է նոր Սահմանադրության հարցով երկօրյա հանրաքվեն, հաղորդում է BBC-ն։ Եթե փաստաթուղթը հավանություն ստանա, երկրում պետք է տեղի ունենան նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ակնկալվում է, որ երկրի հիմնական օրենքի նոր տարբերակը կփոխարինի փաստաթղթին, որն ընդունվել էր նախագահ Մուհամադ Մուրսիի օրոք նրա՝ իշխանությունից հեռացվելուց ամիսներ առաջ։ Զինվորականները հասկացրել են, որ կցանկանային՝ նոր փաստաթուղթը ստանար Եգիպտոսի բնակչության մեծ մասի հավանությունը, ինչը կնշանակի եգիպտացիների համաձայնություն՝ նախագահի պաշտոնից Մուրսիին հեռացնելու հետ։ Իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որի անդամ է նաև Մուհամադ Մուրսին և որն այժմ Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, կոչ է արել բոյկոտել քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Կահիրեում BBC-ի թղթակիցը, երկրում ծավալվել էր ծավալուն արշավ՝ ի աջակցություն նոր Սահմանադրության․ մասնավոր և պետական հեռուստաալիքները շարունակաբար ցուցադրել են գովազդներ՝ կոչ անելով «կողմ» քվեարկել։ Միաժամանակ «դեմ» քվեարկել կոչ անող պաստառներ գտնելը շատ դժվար է, հայտնի են նմանատիպ քարոզչական նյութեր փակցնելու համար ձերբակալման դեպքեր, նշում է BBC-ի թղթակիցը։ Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ Բեբլաուին քվեարկությունն անվանել է «ամենավճռորոշ պահ» Եգիպտոսի պատմության ընթացքում։ Իշխանությունները պնդում են, որ հիմնական օրենքի նոր տարբերակը նախատեսում է ավելի շատ ազատություններ և իրավունքներ և համարվում է կարևոր քայլ կայունության ճանապարհին։ Փորձագետները նշում են, որ նոր Սահամանադրությամբ զինվորականները հայտնվում են ավելի արտոնյալ դիրքում, քան մյուս քաղաքացիները, և նոր փաստաթուղթը հեռու է 2011թ․ հեղափոխության իդեալներից։ Մուհամադ Մուրսին զինվորականների կողմից իշխանությունից հեռացվեց 2013թ․ հուլիսի 3-ին երկրի խոշոր քաղաքներում նրա կողմնակիցների և հակառակորդների շարունակական ելույթներից հետո։ Ներկայում նա Ալեքսանդրիայի բանտում է։ Նրան առաջադրված են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ դավադրություն օտարերկրյա կազմակերպությունների հետ՝ ահաբեկչությունների իրականացման նպատակով։ Ինքը՝ Մուրսին, իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները համարում է քաղաքականացված։ «Մուսուլման եղբայրների» շատ անդամներ նույնպես ներկայում բանտում են։

Viewing all articles
Browse latest Browse all 17067

Trending Articles