Թբիլիսում բողոք է սկսվել արագ սննդի սպասարկման McDonald’s ցանցի դեմ: Հունվարի 13-ի գիշերը Թբիլիսիում McDonald’ s-ի շենքի մուտքի մոտ հայտնվել է «Աբխազիան Վրաստան է» գրությամբ պաստառ: Այս ամենի պատճառը ընկերութան կայքում հրապարակված հաղորդագրությունն է այն մասին, որ McDonald’ s-ը գործընկեր է փնտրում Աբխազիայում բիզնես սկսելու համար: Ընդ որում՝ հաղորդագրության մեջ ընկերությունըԱբխազիան ներկայացրել է որպես անկախ պետություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացկան ծառայությունը: Վրաստանում McDonald’ s-ի ներկայացուցիչ Թեմուր Չկոնիան մեկանաբանելով ստեղծված իրավիճակը նշել է, որ արդեն զրուցել է ընկերության իրավաբանի հետ, և կայքից այդ հաղորդագրությունը կհանվի: Գործարարի խոսքով՝ McDonald’s-ի հետ ինքը հատուկ պայմանագիր ունի ստորագարած և առանց իր թույլտվության Վրաստանի տարածքում հնարավոր չէ բացել ցանցի մասնաճյուղ: Ավելին՝ Չկոնիան նշել է, որ ինքն է մտադիր Աբխազիայում ցանցի մասնաճյուղ բացել: Սա McDonald’ s-ի կողմից Աբախազիայի ճանաչման առաջին դեպքը չէ: Երեք տարի առաջ համացանցում տարածվել էին Կիևի McDonald’ s-ի լուսանկարներ, որում պատկերված էին աշխարհի երկրների մասին տեղեկատվություն պարունակող էկրաններ: Դրանցից մեկը պատմում էր Աբխազիայի մասին:
↧