Հունվարի 13-ին Ադրբեջանի Լենքորանի շրջանային դատարանը ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահի խորհրդական Յադիգյար Սադիգովին վեց տարի ազատազրկման է դատապարտել: Նա մեղադարվում է խուլիգանության մեջ, հաղորդում է contact.az-ը: Դատախազը Սադիկովին 7 տարի ազատազրկման միջնորդություն էր ներկայացրել: Սադիկովը ձերբակալվել էր 2013թ. հունիսի 27-ին՝ Լենքորանի բնակիչ Ռաշիդ Քերիմովի ներկայացրած բողոքի հիման վրա, պնդելով, որ Սադիկովն իրեն ծեծել է: Դատավճռի հրապարակումից Սադիկովը և նրա փաստաբանները իրենց ելույթում հայատարարել են, որ քրեական գործի հիքմում քաղաքական դրդապատճառներ են և պահանջել են, որ դատավճիռը արդարացման լինի: Հայցվոր Քերիմովը մեղադրյալներին և փաստաբաններին սպառնացել է սպանությամբ: Սադիկովի՝ դատարանի դահլիճում ներկա կողմնակիցները՝ ի նշան Սադիկովի աջակցության կատարել են Ադրբեջանի օրհներգը: Սադիգովը Ադրբեջանի հարավային ամենաակտիվ ընդդիմադիր գործիչներից մեկն է, և առավել մեծ ակտիվություն է դրսևորում Ադրբեջանի հարավային շրջաններում, որտեղ նրա հեղինակությունը բավական բարձր է: 2013թ. հունվարին նա կազմակերպելէ ր կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի այցը Լենքորան, որը ձախողվել էր ոստիկանության և իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից:
↧