Վրաստանի հյուսիս-արևմուտքում նոր լեռնադահուկային զբոսավայր կկառուցվի, որն ի պատիվ Թեթնուլդի լեռան նույն անունը կկրի: Մեծածավալ նախագծի իրականացմանը կնպաստի աշխարհագրական տեղանքը, անսովոր կլիման և անկրկնելի լանդշաֆտը՝ հնարավարություն ընձեռելով դահուկավազքի սիրահարներին սպորտափևով զբաղվել տարվա շուրջ կեսը, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»: Կայքի հաղորդմամբ՝ լեռնադահուկային զբոսավայրն առաջին զբոսաշրջիկներին կընդունի 2015թ.: Այստեղ նախաատեսվում է կառուցել տարբեր լայնության 16 սահուղի, որոնք հնարավորություն կունենան յուրաքանչյուր ժամը մեկ անգամ՝ ընդունել 3200 մարդ: Հիմնական սահուղիները և օժանդակ շինությունները կառուցվում են լեռնադահուկային սպորտի վերջին միտումներին համապատասխան: Զբոսավայրում հանգիստը հասանելի կլինի անգամ սահմանափակ կարողությունների տեր մարդկանց: Նախատեսվում է ենթակառուցվածքների շինարարությունն իրականացնել ձյան և աղի հոսքի հոսքի թվային մոդելավորման միջոցով: Հաշվի առնելով հանգամանքը, որ շինարարությունն իրականացվում է աշխարհագրական բարդ պայմաններում, պատնեշներ կկառուցվեն՝ շինարարությունն ու ենթակառուցվածքներն առավել անվտանգ դարձնելու համար:
↧