Վրաստանում կարտոֆիլի դեֆիցիտ է: Այս մասին հայտարարել է Վրաստանի Սերմնաբուծության զարգացման միությունը: Ստեղծված իրավիճակը միությունը հիմնավորել է եղանակային վատ պայմաններով, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»: Միության տվայլների համաձայն` երկրի` կարտոֆիլի արտադրության հիմնական շրջան համարվող Սամցխե-Ջավախքում, բանջարեղնեի մեծածախ գները շուրջ երկու անգամ բարձրացել են սեպտեմբերի համեմատ: Մի շարք փորձագետների կարծիքով` կարտոֆիլի բերքը վատ է եղել նաև հարևան Թուրքիայում և Վրաստանում: Ստեղծված իրավիճակի մեկ այլ պատճառը սահմանի վրա ֆիտոսանիտարական հսկողության ուժեղացումն է, ինչի հետևանքով կարտոֆիլի ներկրումը կրճատվել է: Ըստ կայքի`մեկ ամիս առաջ Հայաստան է վերադարձվել 500 տոննա վարակված կարտոֆիլ: Վրաստանի վիճակագրական ծառայության` «Գրուզստատի» տվյալների համաձայն` 2013թ. կարտոֆիլի ներկրումը 2012թ. համեմատ կրճատվել է 5 անգամ: Միությունը հայտարարել է նաև, որ ֆերմերների մեծ մասը հավանություն է տվել հսկողության խստացմանը, քանի որ մինչ այդ նրանք չեն կարողացել դիմակայել ներկրվող ավելի էժան ապրանքի մրցակցությանը:
↧