Դարեր շարունակ Պոլսի Գրանդ Բազարը (մեծ շուկան) համարվել է ոսկերիչների հիմնական աշխատավայրն ու հավաքատեղին։ Նրանցից շատերը հայեր էին։ Այսօր Պոլսի հայ ոսկերիչները թվով զիջում են, սակայն նրանց ձեռքի աշխատանքների և հմտության շուրջ դեռևս առասպելներ են հյուսվում։ Հայ նախկին ոսկերիչներից Ավետիս Պարութօղլուն օգնել է ՍիվիլՆեթի լրագրող Մարիա Թիթիզյանին ծանոթանալ Պոլսի հայ ոսկերիչների գեղեցիկ աշխատանքներին, ինչպես նաև Գրանդ Բազարի դարավոր պատմությանը։
↧