Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

ԵՄ–ը դադարեցրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները

$
0
0
Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները: Ինչպես հաղորդում է Reuters-ը, լուրը տեղեկատվությունը հաստատել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Վերջինս հայտարարել է, որ համաձայնագրի շուրջ Ուկրաինայի նախագահի և կառավարության խոսքերն ու գործողություններն իրար չեն համապատասխանում, իսկ նրանց բերած փաստարկները «ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ»: Ֆյուլեն նաև նշել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրվեր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ բանակցությունների արդյունքում, սակայն տեղաշարժեր չեն եղել: Ներկայում Կիևի Անկախության մայդանում հավաքվել են 200 հազ. Եվրաինտեգրման աջակիցներ, որտեղ հայտարարվել է «արժանապատվության օր»: Ցուցարարների թիվը գնալով ավելանում է: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։ Եվրաինտեգրման աջակիցները Ուկրաինայի իշխանությունների այս որոշմանն արձագանքեցին բողոքի ակցիաներով ու ցույցերով, որոնք շարունակվում են մինչ օրս։  

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles