Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17768

Հայաստանի օրեր Շվեդիայի Թագավորական զինապալատում

$
0
0

g_imageՇվեդիայի հնագույն թանգարանում՝ Թագավորական զինապալատում, անցկացվում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպվել են թանգարանի և Շվեդիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպված կենտրոնական միջոցառումն է ներկայում արքայական զինապալատում գործող «Մետաքսի առևտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» խորագրով ցուցադրությունը: Այն նվիրված է 1687թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմությանը: Շվեդ միապետի հատուկ դեսպան Լյուդվիգ Ֆաբրիցիուսի ուղեկցությամբ նրանք այցելել են Ստոկհոլմ՝ «Մետաքսե ճանապարհի» հյուսիսային հատվածի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, ինչն ավարտվել է Կարլ 11-րդի հետ առևտրական պայմանագրի ստորագրմամբ: Դրանով հայ վաճառականներն իրավունք են ստացել արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները Ռուսաստանի ճանապարհով ներկրել Շվեդիա և այնուհետ՝ եվրոպական այլ երկրներ:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է պայմանագրի բնօրինակը, վաճառականների կողմից շվեդ միապետին նվիրաբերված յոթ ոսկեպատ թրերից մեկը, հայ վաճառականների արարողակարգային գավազանը և այլ եզակի ցուցանմուշներ: Ցուցահանդեսը ներկայացված է լինելու ամբողջ 2016թ. ընթացքում:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ Հայաստանի օրերի շրջանակում Ստոկհոլմի թագավորանիստ պալատում տեղակայված թանգարանում փետրվարի 4-ին տեղի է ունեցել «Հայ-շվեդական պատմական առնչությունները» խորագրով դասախոսություն: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արծվի Բախչինյանը ներկայացրել է վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը հայերի և շվեդների միջև եղած պատմամշակութային փոխհարաբերությունները, տնտեսական և մշակութային առնչությունները, Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում ազդեցություն ունեցած հայազգի ազնվականների, դիվանագետների և արքունի պալատականների դերը:

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հունվարին ներկա եղել է «Մետաքսի առևտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» ցուցահանդեսին: Ցուցադրությանը նվիրված և Նոր Ջուղայի հայ վաճառականների` Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմության մասին պատմող տեսանյութը` ստորև:


Viewing all articles
Browse latest Browse all 17768

Trending Articles