Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17768

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 2017-ի ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով

$
0
0

12316210_1048152855235913_6617042293156741845_n«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի: Ինչպես հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական խորհրդի փետրվարի 6-ի նիստին:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի և անհատների՝ կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

***

Անցած շաբաթ «Քաղաքացիական պայմանագիրը» գործարկեց նոր նախագիծ` «6000 վստահված անձ» կայքը: Նախագծի նպատակն է համակարգել վստահված անձանց ներգրավումը մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ. նախատեսվում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ 1997 տեղամասերից յուրաքանչյուրում ապահովել 3 վստահված անձի ներկայություն:

Ազգային ժողովի պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր Նիկոլ Փաշինյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում նշել էր, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության դեմ «խաղ կա, և հնարավոր է Հայաստանում իշխանափոխության հասնել ընտրությունների ճանապարհով»: Այս ճանապարհին Փաշինյանը կարևորել էր 2017թ. խորհրդարանական ընտրություններում 6000 դիտորդի ներգրավումը, որոնք կլինեն բոլոր ընտրատեղամասերում և կբռնեն ընտրակեղծարարի ձեռքը:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին` ստորև:


Viewing all articles
Browse latest Browse all 17768

Trending Articles