Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17768

«Ալ Ջազիրան» հաղորդում կնվիրի Գյումրիի անօթևան ընտանիքներին

$
0
0
Հաղորդումը Երևանի ժամանակով կհեռարձակվի փետրվարի 4-ին, ժամը 23:30-ին:

Հաղորդումը Երևանի ժամանակով կհեռարձակվի փետրվարի 4-ին, ժամը 23:30-ին:

Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստատեսության անգլալեզու ալիքը հաղորդում կնվիրի 1988-ի Սպիտակի երկրաշարժից շուրջ երեք տասնամյակ անց տնակներում բնակվող ընտանիքիների թեմային: The Stream հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրված է «Արհավիրքից տասնամյակներ անց Հայաստանում անօթևանների բնակեցման խնդիր կա» (Decades after disaster, resettlement challenges remain in Armenia):

«Հազարավոր հայեր անօթևան են մնացել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով: Ինչո՞ւ ավելի քան 27 տարի անց դեռ ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներ կան: Մենք կնայենք, թե ինչ է արվել այս ընտանիքներին օգնելու համար և կքննարկենք բնական աղետներից հետո մարդկանց բնակեցնելու հեռահար մարտահրավերները»,- ասված է հաղորդման անոնսում:

Հաղորդումը Երևանի ժամանակով կհեռարձակվի փետրվարի 4-ին, ժամը 23:30-ին: Հայաստանից «Ալ Ջազիրա»-ի զրուցակիցներն են Թիմոթի Սթրեյթը՝ ՀՀ-ում Նորվեգիայի պատվո հյուպատոս, Մարիա Թիթիզյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, և Վարդան Պարտամյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հաղորդման ընթացքում հնարավոր կլինի առցանց մեկնաբանություններ թողնել:

The Stream-ը սոցիալական մեդիայում հանրույթ է, որն «Ալ Ջազիրա»-ի անգլերեն ալիքում ունի հեռուստաշոու: Հաղորդման համար գործում են #gyumri #armenia հեշթեգները:


Viewing all articles
Browse latest Browse all 17768

Trending Articles