Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17768

Արման Սաղաթելյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն

$
0
0

Arman-SaghatelyanՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը նշանակվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերության» գործադիր տնօրեն, տեղեկանում ենք Հանրային ռադիոյի կայքից:

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել անցյալ տարվա դեկտեմբերին Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո:

Արման Սաղաթելյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին Երևանում:

2013-2015 թթ. եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար: Մինչ այդ` 2010-2011 թթ., աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենի խորհրդական: 2011-2012 թթ. եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012-2013 թթ.`«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:


Viewing all articles
Browse latest Browse all 17768

Trending Articles