Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17077

Գյումրիի սպանության կասկածյալը ռուս զինվորական է

$
0
0

GyumriՄամուլում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիում Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող ընտանիքի վեց անդամների սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ «Պարզվել է այդ անձի ինքնությունը, և միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու համար»,- ասաց Տռուզյանը։

Ոստիկանությունը հունվարի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող մի ընտանիքի վեց անդամները։

Ոստիկանության մամուլի ծառայությունում ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էին, որ սպանվածների վրա կան հրազենային վնասվածքներ։ Նրանցից մեկը մանկահասակ երեխա է, մյուսները՝ չափահասներ։

Ընտանիքի վեց ամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։


Viewing all articles
Browse latest Browse all 17077

Trending Articles