Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

Շփման գծում կասեցվել է դիվերսիայի հերթական փորձը

$
0
0

SM_Sahman32Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, երկու ուղղությամբ էլ ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր։

«Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում։

Ակնարկ

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տարեսկզբից լարվածություն է տիրում: Հունվարի 2-ին լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ իրականացվել էին դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը նույնպես տվել էր կորուստներ. զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը զոհվել էին, զինծառայող Վոլոդյա Հարությունյանը վիրավորում էր ստացել:

Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին հայկական կողմից երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չէր հերքել կամ հաստատել այդ լուրը։

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել էր հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ։ Հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել էր նաև անօդաչու թռչող սարքեր։

Վերջին օրերին լարված վիճակ էր ստեղծվել նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ և Բերդ-Թովուզ հատվածներում: Հունվարի 6-ին օրվա ընթացքում հակառակորդի դիրքերից՝ Ալիբեյլի և Քեմեռլի գյուղերի ռազմական դիրքերից, կրակահերթեր են եղել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր և Դովեղ գյուղերի ուղղությամբ: Հունվարի 7-ի կեսօրին արբեջանցիները ԴՇԿ տեսակի զենքով կրակել էին Բարեկամավան գյուղի տների ուղղությամբ։

Հունվարի 11-ին ադրբեջանական կողմից դիվերսիոն փորձ էր իրականացվել Տավուշի ուղղությամբ։ Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էր։ Հայկական կողմից զոհվել էր 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը։ Հունվարի 12-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը։


Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles