Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները փակ են

$
0
0

37982-hi-snowy-road1Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:


Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles