Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների՝ այս տարվա առաջին վարկանշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 79-րդ հորիզոնականը։
Վարկանշային աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում են նաև Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան և Նիդերլանդները։
Լավագույն տասնյակն ու Եվրո 2016-ում Հայաստանի հավաքականի մրցակիցների զբաղեցրած տեղերը՝ ստորև։
1. Գերմանիա
2. Արգենտինա
3. Կոլումբիա
4. Բելգիա
5. Նիդերլանդներ
6. Բրազիլիա
7. Պորտուգալիա
7. Ֆրանսիա
9. Իսպանիա
10. Ուրուգվայ
30. Դանիա
38. Սերբիա
58. Ալբանիա