Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 1000 մարդ

$
0
0
Թուրքիայում բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է 939 մարդ, վիրավորվել` 79-ը, տեղեկացնում է Rbk.ru–ն: Կառավարության հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել երկրի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում: ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ հուզումներ են տեղի ունեցել երկրի 48 նահանգներում: Նա նաև ավելացրել է, որ 939 ձերբակալվածներից ոմանց ազատ են արձակել, գրում է «Գազետան»: Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները բողոքում էին Թաքսիմի կենտրոնական շրջանում «Գեզի» այգին ոչնչացնելու որոշման դեմ` հրապարակը վերակառուցելու նպատակով: Ականատեսները նշում են, որ որոշ կենտրոնական փողոցներ փակված են բարիկադներով: Մայիսի 31-ից ցույցեր են անցկացվում Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Անկարայում: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց:  

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles