Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Sóc Culer. Բարսելոնան գեղեցիկ ակցիայով նշում է հիմնադրման 115-ամյակը

$
0
0

«Բարսելոնան» նշում է հիմանդրման 115-ամյակը;

Այս կապակցությամբ աշխարհում անցկացվում է Sóc Culer՝ «Ես «Բարսելոնայի« երկրպագու եմ» կամ «Ես բարսացի եմ»ակցիան։ Այս կոչը միշտ հնչում է «Բարսելոնայի» երկրպագուների շուրթերից։

Culer կատալոներեն cul բառից է, որը թարգմանաբար նշանակում է «հետույք»։ Այսպես էին կոչում կատալոնական ակումբի հիմնադրման առաջին տարիների բոլոր երկրպագուներին, քանի որ մարդիկ, անցնելով մարզադաշտի կողքով, ուր անցկացվում էր «անհասկանալի նոր խաղը», տեսնում էին մեջքով դեպի իրենց շրջված շարքով կանգնած երկրպագուների։ Շուտով այս արտահայտությունը ստացավ այլ իմաստ՝ միավորելով կատալոնական ակումբի բոլոր երկրպագուներին։

Ակումբի ղեկավարությունը 115-ամյակի կապակցությամբ կոչ է անում ամբողջ աշխարհում ակումբի երկրպագուներին այս նշանաբանով լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել համացանցում՝ օգտագործելով #FCB115 հեշթեգը։ Ակցիան կտեևի 115 օր։

 


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles