Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Մուբարաքն արդարացվել է ցուցարարների սպանության գործով

$
0
0

MubarakԵգիպտոսի դատարանը նոյեմբերի 29-ին հանել է պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ հարյուրավոր ցուցարարների սպանության կազմակերպման գործով մեղադրանքը, հաղորդում է Al Jazeera-ն:

Ավելի վաղ դատարանը նաև արդարացրել է Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլին և նրա վեց օգնականներին, որոնք ևս անցնում էին հակակառավարական ցույցերի մասնակիցների մահվանը հանցակից լինելու գործով:

Մուբարաքը մեղավոր էր ճանաչվել երեք տարի առաջ, սակայն 2013-ի հունվարին դատավճիռը չեղյալ էր հայտարարվել տեխնիկական պատճառներով. դատարանը բավարարել էր երկու վկաների վերաքննիչ բողոքը:

86-ամյա Մուբարաքը մշտապես հերքել է բոլոր մեղադրանքները: Ավելի վաղ նա հայտարարել է, որ ինքը երբեք ցուցարարներին գնդակահարելու հրաման չէր արձակի: Միաժամանակ՝ նա ընդունել է, որ իր նախագահության շրջանում սխալներ է թույլ տվել:

Մուբարաքն արդարացվել է նաև Իսրայելին գազ վաճառելու գործով:

Եգիպտոսի նախկին նախագահը, սակայն, ազատ չի արձակվի, քանի որ եռամյա ազատազրկում է կրում մեկ այլ՝ կոռուպցիոն գործով: 2013-ի օգոստոսին դատարանը որոշում էր ընդունել Կահիրեի ռազմական հոսպիտալ տեղափոխելու մասին, որտեղ նա գտնվում է տնային կալանքի տակ:

Մուբարաքը դատարան էր ժամանել հիվանդանոցային շարժական մահճակալին գամված:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles