Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17056

Մարզերում ձյուն է տեղում. օդի ջերմաստիճանը կնվազի

$
0
0
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավարևելյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով, 24-25-ին, հատկապես արևելյան շրջաններում, ևս 4-6 աստիճանով:


Viewing all articles
Browse latest Browse all 17056

Trending Articles