Ամերիկացի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2014 թվականի լավագույն թենիսիստուհի։ Այս մասին տեղեկացնում է Կին թենիսիստուհիների միջազգային ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը։
Սա Ուիլյամս քույրերից կրտսերի 6-րդ տիտղոսն է։ Նախորդ անգամ նա այդ պատվին արժանացել է 2002, 2008, 2009, 2012, 2013 թվականներին։
Բացի Սերենայից, այս անվանակարգում լավագույնի համար պայքարում էին Մարիա Շարապովան (Ռուսաստան), Պետրա Կվիտովան (Չեխիա), Սիմոնա Հալեպը (Ռումինիա), Անա Իվանովիչը (Սերբիա), Լի Նան (Չինաստան)։