Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Վարչապետը պատրաստվում է քննարկումներ սկսել 12 կետերից 1-ինի շուրջ

$
0
0

hovik abrahamyanՎարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթվա վերջին պատրաստվում է քաղաքական ուժերի հետ համապատասխան ձևաչափով քննարկումներ սկսել ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերից առաջին հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է Tert.am-ը` վկայակոչելով վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանին:

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ ինքը կառավարությանը հորդորել է կրկին քննարկել խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած 12 կետերը: «Այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթանցերը, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,- ասել էր Սարգսյանը։ Նոյեմբերի 11-ին Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, ասել էր. «Վերանայելու մասին խոսք չի եղել. մենք գրավոր, մանրակրկիտ պատասխանել ենք 12 կետերին, պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե անհրաժեշտություն լինի: Եթե անհրաժեշտություն լինի, մենք մանրակրկիտ բացատրություն կտանք»:

Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն ասել է. «Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ: Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ և ժամանակին»:

Խորհրդարանական չորս ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացրած 12 պահանջներից առաջինը վերաբերում էր պարտադիր կուտակային բաղադրիչի վերացմանը և աշխատավարձերից կատարված պահումների վերադարձին:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին լրագրողների խնդրանքով խորհրդարանում անդրադարձել էր նախագահի և վարչապետի վերոնշյալ հայտարարություններին:

«Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փուլային տարբերակով լուծել է այն հարցերը, որոնք կարողացել է: Նոր առաջարկների դեպքում կառավարությունը դարձյալ պատրաստ է քննարկման»,- ասել էր նա:


Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles