Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Ղրիմն առանձնահատուկ դեպք է․ Քիսինջեր

$
0
0
Henry-Kissinger

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջեր։

ԱՄՆ նախկին պետքարտուղար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է ուկրաինական ճգնաժամում Արևմուտքի սխալը։ «Ղրիմն առանձնահատուկ դեպք է։ (…) Եվ եթե Արևմուտքը ցանկանում է անկեղծ լինել, պետք է խոստովանի, որ սխալ է թույլ տվել,- հայտարարել է Քիսինջերը։ – Ղրիմի միացումը համաշխարհային տիրապետության ձգտում չէր, և այն չի կարելի համեմատել Չեխոսլովակիա Հիտլերի ներխուժման հետ»։

Պուտինը, ինչպես պարզաբանում է Քիսինջերը, «տասնյակ միլիարդավոր դոլարներ էր ծախսել Սոչիի Օլիմպիադայի վրա։ Այդպիսով՝ Ռուսաստանը ցանկանում էր իրեն ներկայացնել որպես առաջավոր երկիր՝ բաց Արևմուտքի և վերջինիս մշակույթի համար, երկիր, որն իրեն համարում է Արմուտքի մի մասը։ Պուտինին ձեռնտու չէր [այդ միջոցառումից] ընդամենը մեկ շաբաթ անց գրավել Ղրիմը և պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ»։ «Ուրեմն ինչո՞ւ նա դա արեց»,- հռետորական հարց է տալիս Քիսինջերը։ Եվրոպան ու Միացյալ Նահանգները, վստահ է ԱՄՆ նախկին պետքարտուղարը, «չհասկացան այն իրադարձությունների նշանակությունը, որոնք սկսվեցին Ուկրաինայի և Եվրամիրության տնտեսական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններից, ապա վերածվեցին ցույցերի Կիևում։ Դա պետք է Ռուսաստանի հետ երկխոսության առարկա դառնար»։ «Ուկրաինան միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել Ռուսաստանի համար։ Եվ դա չհասկանալը ճակատագրական սխալ էր»,- հաստում է Քիսինջերը։

Նա նաև նախազգուշացրել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև նոր Սառը պատերազմի վտանգի մասին։ «Այդպիսի վտանգ կա, և մենք չենք կարող այն անտեսել, քանի որ դա կվերածվի ողբերգության»,- նշել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը։

Բացի այդ՝ Քիսինջերը քննադատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի սահմանումը։ Սահմանափակող միջոցառումները, նրա կարծիքով, «պարունակում են վտանգ, որ ապագայում խոշոր պետությունները կարող են փորձել ձեռնարկել պաշտպանիչ միջոցառումներ և կսկսեն ավելի ուժեղ կարգավորել սեփական շուկան»։ Քիսինջերը նույն կերպ է վերաբերվում նաև անհատական պատժամիջոցներին։ «Այո, մենք հրապարակում ենք մարդկանց ցուցակներ, որոնց բանկային հաշիվները սառեցվում են, և որոնց մուտքն արգելվում է, բայց հետո՞ ինչ»,- հարցադրում է անում նա։ Ինչ-որ բան սկսելիս միշտ պետք է հիշել այն մասին, թե դա ինչ ավարտ կունենա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, գործում է՝ «ելնելով ռազմավարական թուլությունից, որը նա փորձում է քողարկել մարտավարական ուժի ներքո»։ Այդուհանդերձ, մենք պետք է հիշենք, որ ունենք Ռուսաստանի կարիքը՝ լուծելու այլ ճգնաժամեր, ինչպիսին է սիրիականը կամ Իրանի միջուկային խնդիրը, կարծում է Քիսինջերը։ «Ավելի մեծ առաջնահերթություն պետք է տրվի այդ խնդիրներին, քան Կրեմլի հետ հարաբերությունների սրմանը»։ Ընդ որում՝ Ուկրաինան պետք է մնա անկախ պետություն, որն իրավասու կլինի ինքը որոշել՝ տնտեսական ինչ դաշինքների մասնակցի։ «Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցության իրավունքի մասին խոսք չի կարող լինել։ Բոլորս էլ գիտենք, որ ՆԱՏՕ-ում այս առումով միասնական կարծիք չի լինի»։


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles