Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Ղրղզստանը Մաքսայինին միանալու պայմանագիրը կստորագրի դեկտեմբերի 23-ին

$
0
0
Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները

Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ծրագրվում է ստորագրել դեկտեմբերի 23-ին, ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը նոյեմբերի 10-ին հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովը։

Աստանայում մայիսի 29-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ստորագրվել էր Ղրղզստանի՝ Մաքսային միությանը միանալու միջոցառումների ծրագիրը։ Ղրղզստանի՝ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու համար անհրաժեշտ օրինագծերի փաթեթը ներկայում դիտարկվում է խորհրդարանում։ Ղրղզստանի կառավարությունը լիահույս է, որ կհասցնի ընդունել ինտեգրացիոն միավորմանը անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

«Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրումը ծրագրված է դեկտեմբերի 23-ին՝ հաշվի առնելով մեր ինտեգրացիոն գործընկերների հանդիպական ջանքերը»,- հայտարարել է Իսակովը։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ այն կստորագրվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, որին կմասնակցի նաև Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։

Իսակովը պարզաբանել է, որ պայմանագրի ստորագրումից հետո կսկսվի «տվյալ պայմանագրի վավերացման գործընթացը ներպետական մակարդակում»։


Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles