Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17417

ՀՀ և ԼՂՀ զորավարժություններում ներգրավված է շուրջ 50 000 զինծառայող

$
0
0

Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության ծրագրի համաձայն` նոյեմբերի 6-ից անցկացվում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորավարժությանը ներգրավված է ՀՀ զինված ուժերի ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա:

ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից զորավարժությանը մասնակցում է ավելի քան 30 000 զինծառայող, այդ թվում` զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոց, այդ թվում` Ս-10ՄԱ զենիթահրթիռային համակարգ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:

ՀՀ և ԼՂՀ պաշտպանական գերատեսչություններն ընդգծում են, որ զորավարժություններն անցկացվում են նախատեսված պլանի համաձայն:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրել էր, որ զորավարժությունները պլանային են և կապված չեն շփման գծում լարվածության աճի հետ:


Viewing all articles
Browse latest Browse all 17417