Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Հերթական անգամ Լևոնը պարտիայի ընթացքում զգալի առավելություն ուներ և հերթական անգամ չկարողացավ հաղթանակ տանել: Հիշեցնենք, որ Արոնյանի մասնակցությամբ նախորդ 4 մրցավեճերն էլ են խաղաղ ելք ունեցել:
Շարունակում է գերազանց հանդես գալ Ալեքսանդր Գրիշչուկը, ով այսօր առավելության հասավ Պետեր Լեկոյի նկատմամբ և վաստակած 4.5 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարայի աղյուսակը:
Էռնեստո Ինարկիև – Դին Լիրեն պարտիան խաղաղ ելք ունեցավ, իսկ Բորիս Գելֆանդը պարտության մատնեց Ալեքսանդր Մորոզևիչին:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Ալեքսանդր Գրշչուկ (Ռուսաստան)` 4.5 մ.
2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 3 մ.
3. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2.5 մ.
4. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 2.5 մ.
5. Դին Լիրեն (Չինաստան)` 2.5 մ.
6. Պետեր Լեկո (Հունգարիա)` 2 մ.
7. Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան)` 1.5 մ.
8. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)` 1.5 մ.