Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

Քրեական գործ` Ենիգոմշյանին վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ

$
0
0

MHM83500-copyՀատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորություններն անցնելու և «Նախախորհրդարանի» անդամ, տեսողական սահմանափակումներ ունեցող Ալեք Ենիգոմշյանին վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ:

«2014թ. հոկտեմբերի 19-ին հայաստանյան տեղեկատվական կայքերում տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը` ժամը 19:45-ի սահմաներում, Երևանի Սայաթ-Նովա փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են քաղաքացի Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան և քաշելով մեքենայից դուրս բերել Ալեք Ենիգոմշյանին: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

«Նախախորհրդարան» քաղաքացիական շարժումը քրեական հանցագործություն էր որակել ոստիկանների վերաբերմունքը Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ: Ոստիկանությունը ավելի ուշ տեսանյութ էր հրապարակել, որում հերքել էր «Նախախորհրդարանի» վերոնշյալ հայտարարությունը: Տեսանյութում օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը պատմում է, որ ինքը Ենիգոմշյանին դուրս է բերել փողոցի բանուկ հատվածից, իր օգնությունն առաջարկել ու փորձել նրան տաքսիով ճանապարհել: Արձագանքելով ոստիկանության հայտարարությանը` «Նախախորհրդարանը» ասուլիս էր հրավիրել, որտեղ իրավապահներից ապացույցներ էր պահանջել: Ենիգոմշյանը հայտարարել էր, թե ոստիկանությունը չի ապացուցում, որ իրեն ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկան է եղել:


Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles