Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Պուտինը յոթ կետով կարող է լուծել ուկրաինական ճգնաժամը

$
0
0
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության կայունացման իր ծրագիրը՝ բաղկացած յոթ կետից։ Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, Պուտինի՝ Մոնղոլիա այցի ավարտին՝ Ուլան Բատորի օդանավակայանում, լրատվամիջոցների ներկայացուցիչները նրան հարց են ուղղել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի մանրամասների վերաբերյալ։ «Իսկապես, այսօր առավոտյան մենք հեռախոսով զրուցել ենք նախագահ Պորոշենկոյի հետ և մեր տեսակետները,- ամեն դեպքում ինձ այդպես է թվում,- հակամարտության կարգավորման հարցում շատ մոտ են, ինչպես ասում են դիվանագետները։ Բլագովեշչենսկից Ուլան Բատոր ճանապարհին՝ հենց ինքնաթիռում, հղացան մի քանի մտքեր, կարելի է ասել՝ գործողությունների որոշակի ծրագիր։ Եթե ձեզ հետաքրքիր է՝ կարող եմ ներկայացնել այն»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության կայունացման նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել զինված ուժերի և Ուկրաինայի հարավ-արևելքում աշխարհազորի զինված կազմավորումների ակտիվ հարձակողական գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով։ Երկրորդ՝ Ուկրաինայի ուժային կառույցների զինված ստորաբաժանումները պետք է հեռացվեն այնքան, որ բացառվի բնակավայրերի գնդակոծման հնարավորությունը հրետանու և համազարկային կրակի բոլոր տեսակի համակարգերի կողմից։ Պուտինի ծրագրի երրորդ կետը կրակի դադարեցման պայմանների կատարման լիակատար և օբյեկտիվ միջազգային վերահսկողության իրականացումն է և այդպիսով ստեղծված անվտանգության գոտում իրադրության մոնիթորինգի կազմակերպումը։ Չորրորդ՝ պետք է բացառվի հակամարտության գոտում խաղաղ բնակիչների և բնակավայրերի դեմ մարտական ավիացիայի օգտագործումը։ Որպես հինգերորդ կետ՝ Պուտինը նշել է բռնի պահվող անձանց փոխանակման կազմակերպումը՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով՝ առանց որևէ նախապայմանների։ Վեցերորդ կետը, Ռուսաստանի նախագահի խոսքով, մարդասիրական միջանցքի բացումն է փախստականների տեղաշարժման և Դոնբաս՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի քաղաքներ ու այլ բնակավայրեր մարդասիրական բեռների մատակարարման համար։ Յոթերորդ կետն է՝ ապահովել Դոնբասի տուժած բնակավայրեր վերանորոգմամբ զբաղվող խմբեր ուղարկելու հնարավորությունը՝ սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի ոչնչացված օբյեկտների վերականգնման, ձմռանը նախապատրաստվելու համար օգնության ցուցաբերման համար։

Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles