Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Արթուր Օսիկյանը` քրեակատարողական վարչության պետ

$
0
0
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Օսիկյանին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ նշանակելու մասին: Նախագահի ավել վաղ ստորագրված մեկ այլ հրամանագրով` Արթուր Օսիկյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:  Միաժամանակ` Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հրամանագրով` Հայկ Հարությունյանն ազատվել էր արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Արթուր Օսիկյանը ծնվել է 1973թ. հուլիսին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։ Սովորել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 1995-1999 թթ. աշխատել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես մասնագետ, խորհրդատու, փորձագետ, 1999-2001 թթ.` Գլխավոր դատախազությունում՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական, 2001-2003 թթ.` կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, 2003-2008 թթ.` Հարկային պետական ծառայության պետի տեղակալ, 2008-2009 թթ.` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, 2009թ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. սեպտեմբերի 10-ից:

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles