Շաբաթներ առաջ Մոսկվայում ձերբակալված գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը մեղադրվում է փողեր լվանալու և յուրացնելու մեջ: Արցախի Վանք գյուղում ծնված Հայրապետյանը իր ծննդավայրում կատարել է միլիոնավոր դոլարի ներդրումներ` նահապետական գյուղը վերածելով քաղաքատիպ ավանի և զբոսաշրջային գրավիչ վայրի: ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն ու օպերատոր Գևորգ Հարոյանը եղել են Վանքում և լսել, թե ինչպես են համագյուղացիները Հայրապետյանի համար ազատություն պահանջում:
↧