Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ և Բարեկամավան գյուղերը հրետակոծվում են ադրբեջանական կողմից: Այս մասին ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում տեղեկացրին գյուղերի բնակիչները: Ըստ նրանց՝ հրետակոծությունն սկսվել է ժամը 19-ին մոտ և ժամը 22-ի դրությամբ շարունակվում է: Ադրբեջանական դիրքերից գնդակոծվում են գյուղի տները: Բարեկամավանում մի քանի տներ տուժել են: Բնակիչները դժվարացան խոսել վնասների մասին, քանի որ, ըստ նրանց, գնդակոծումը չի դադարում, և հնարավորություն չկա գնահատելու: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը սրվել է: Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդեց ադրբեջանական դիվերսիան կանխելու մասին, որի հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել:
↧