Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Ռուսաստանն արգելել է ուկրաինական սոյայի և արևածաղկի ներկրումը

$
0
0
Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայից սոյայի հատիկների, արևաածաղկի, վարսակաձավարի ներկրումը: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի արգելքը կգործի օգոստոսի 1-ից: Գերատեսչությունը վերոնշյալ սննդամթերքից հրաժարվելու պատճառ է նշում «ֆիտոսանիտարական պահանջների խախտումը»: Դեռ նախորդ շաբաթ «Ռոսսելխոզնադզոր»-ում հայտարարել էին, որ եվրաինտեգրման հետ կապված բանակցությունների ընթացքում հնարավոր է՝ ամբողջովին դադարեցվի Ուկրաինայից պարենամթերքի ներկրումը: Ռուսաստանյան մյուս վերահսկողը՝ «Ռոսպոտրեբնադզորը» (Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) հուլիսի 29-ից արգելել էր ուկրաինական հյութերի ներկրումը, այդ թվում՝ նախատեսված մանկական սննդի համար: Ուկրաինան Չինաստանից հետո Ռուսաստան հյութեր ներկրող երկրորդ խոշոր երկիրն է: Ավելի վաղ Ռուսաստանն արգելել էր Ուկրաինայից կաթնամթերքի և պտուղ-բանաջարեղենի ու ձկնային պահածոների ներկրումը: Արգելքի տակ է նաև խոզերի և կարտոֆիլի ներկրումը:

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles