Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Կուտակայինի մասին նախագծի քվեարկությունն անվավեր է. քառյակ

$
0
0
Ազգային ժողովի ոչ իշխանական  չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, որ այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում տեղի ունեցած նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտել է կանոնակարգ օրենքը՝ սահամանափակելով խմբակցությունների և պատգամավորների իրավունքները, իսկ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ազգային ժողովի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը` սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը` առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննարկումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը՝ խորհրդարանին պարտադրել վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր: Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի կողմից մերժված «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել Իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի կոպտագույն խախատումներով: Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը: Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են։ Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար»: Ազգային ժողովում հունիսի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը՝ ձայների 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերությամբ: Քվեարկությունն անցել է միմյանց հասցեին հնչող վիրավորանքների մթնոլորտում: Կառավարության կողմից ԱԺ ներկայացրած կուտակային կենսաթոշակային օրենքը իր տրամաբանությամբ չի տարբերվում գործող օրենքից, որի որոշ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական: Ըստ էության, տեղի է ունեցել ձևակերպումների փոփոխություն: Քառյակը հունիսի 10-ին խորհրդարանում ներկայացրել էր իր համատեղ հայտարարությունը, որը ներառում էր 12 առաջնահերթ պահանջ` ուղղված իշխանություններին: Առաջին պահանջը վերաբերում էր պարտադիր կուտակային համակարգին, այն է` «Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով»:

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles