Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Միգրանտները ռուսերենի քննություն կհանձնեն. Պուտինը ստորագրեց օրենքը

$
0
0
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը աշխատանքային միգրանտներին, բացառությամբ` բարձր որակավորում ունեցող մասնագետների, պարտավորեցնում է ռուսերենի իմացության քննություն հանձնել: Այս մասին հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի կայքը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը: Այժմ կեցության իրավունքի, ժամանակավոր բնակության, աշխատանքի կամ արտոնագրի թույլտվություն ստանալու համար դիմելիս օտարերկրացիները պետք է հաստատեն իրենց` ռուսերենի, Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի օրենսդրության հիմունքների իմացությունը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Եթե մուտքի հավակնորդը չունի կրթության մասին փաստաթուղթ, որը տրվել է ԽՍՀՄ-ում` մինչև 1991թ. սեպտեմբերը, նա պետք է ռուսերենի քննություն հանձնի և ստանա համապատասխան վկայագիրը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ռուսաստանի Պետդուման օրենքն ընդունել էր 2014թ. ապրիլի 4-ին, իսկ Դաշնության խորհուրդն այն հավանության էր արժանացրել ապրիլի 16-ին: Դաշնության խորհրդի` Սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Լյուդմիլա Բոկովան պարզաբանել էր, որ օրենքի ընդունումը թույլ կտա հեշտացնել Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների մշակութային և լեզվական հարմարեցումը:

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles