Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը, որը ապրիլի 18-ին ձերբակալվել էր Անկարայում, այնուհետ արտաքսվել Ադրբեջան, մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը, հաղորդում է contact.az-ը: Լրագրողն այժմ գտնվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետաքննչական մեկուսարանում: Ըստ Աղաևի` գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունից իրեն տեղեկացրել են, որ լրագրողին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով` պետական դավաճանություն, մասնավորապես` մեղադրանք լրտեսության մեջ: Միրկադիրովն արդեն երեք տարի է` ընտանիքի հետ միասին բնակվում է Անկարյում: Նա իր հոդվածներում գործուն կերպով քննադատում է ինչպես Էրդողանի կառավարությանն ու նրա վարած քաղաքականությունը, այնպես էլ` Ադրբեջանի: Փետրվարին Թուրքիայից արտաքսվել էր ևս մեկ ադրբեջանցի լրագրող` 27-ամյա Մահիր Զեյնալովը, որը թուրքական Today Zaman-ի թղթակիցն էր: Նրա արտաքսման պատճառը Twitter-ում վարչապետ Էրդողանի հասցեին արված քննադատական գրառումն էր: Միրկադիրովը «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» և հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնած նախագծերի ակտիվ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան այդ նախագծերի շրջանակում ինչպես խմբերի հետ միասին, այնպես էլ առանձին: Նրա ձերբակալաման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Յեյլա Յունուսը: Վերջինիս գնահատմամբ` լրագրողի ձերբակալությունը «բացահայատ ապացույցն է ավտորիտար վարչակազմի կողմից իրականացվող հետապնդումների, և լիակատար արգելք է «ժովովրդական դիվանգիտության ու Հայաստանի քաղաքացիական հանրության հետ ցանկացած շփումների համար»: «Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների համաժողովների` Հայաստանից գործընկերների մասկանակցությամբ անցակցումը դարձել էր անհնար: Վերջին 10 տարում համատեղ հանդիպումները հնարավոր էր միայն Ադրբեջանի սահմաններից դուրս, մասնավորապես` Հայաստանում: Միրկադիրովին ներկայացված մեղադրանքը խաչ է դնում Ադրբեջանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչների` Հայաստան հետագա այցերի, ինչպես նաև Ադրբեջանում ժողովրդական դիվանագիտության և քաղաքացիական հանրության հետագա զարգացման վրա»,- ասված է հայտարարության մեջ:
↧