Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռում

$
0
0
Ապրիլի 20-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով տոնել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը: Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից, տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է Ս. Պատարագ, հայ հավատացելոց փոխանցվել է «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ: Մինչ Հայրապետական պատարագի սկսվելը, Ս. Հռիփսիմե վանքից Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների և Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի սաները թմբուկների ձայների ներքո քայլերթով եկել են Մայր Աթոռ` դիմավորելու Վեհարանից Մայր Տաճար իջնող Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախագահի գլխավերևում ամպհովանին կրել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը և սիրիահայ Սուրեն Վարդանյանը:

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles