Իրանն ավարտել է ուրանի հարստացումը մինչև 5% կրճատելու բոլոր աշխատանքները: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Սալեհին ընդգծել է, որ ապրիլի 12-ին ավարտվել են ուրանի հարստացումը 20%-ից մինչև 5% կրճատելու բոլոր աշխատանքները՝ համաձայն պարտավորվածությունների, որոնք ստանձնել է երկիրը Ժնևյան համաձայնագրի շրջանակում։ 2013թ. նոյեմբերի 23-ին Թեհրանը և «վեցյակը» համաձայնության էին եկել, որ միջուկային ծրագրում Իրանի կողմից որոշ զիջումների դիմաց նրա դեմ պտաժամիջոցները մեղամացվելու են: Համաձայնագրի կետերի իրականցման գործընթացը մեկնարկել է հունվարի 20-ին:
↧