Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Բեյրութում բախվել են Ասադի կողմնակիցներն ու հակառակորդները

$
0
0
  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի սունիական թաղամասում զինված բախում է տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև, հաղորդում է BBC-ն: Հակամարտությունը ծագել է գիշերվա ժամը 3-ի մոտակայքում` Բեյրութի արվարձանում Սիրիայի նախագահի զինված կողմնակիցների, «Արաբական շարժում» կուսակցության անդամների և սալաֆիների միջև, որոնք աջակցում են Սիրիայի ռեժիմին և նրան դաշնակից լիբանանյան «Հեզբոլահ» շարժմանը դատապարտող շեյխ Ահմադ ալ-Ասիրին: «Արաբական շարժում» կուսակցության նախագահ Շաքիր Բիրջավին հայտարարել է, որ վեճ է բռնկվել իր կուսակիցների և սալաֆիների միջև: Դրանից հետո վերջիններս հարձակվել են կուսակցության անդամի տան վրա և փորձել գրավել դրա շտաբը, ինչն էլ զինված հակամարտության պատճառ է դարձել: Մի քանի ժամ տևած հրաձգության ընթացքում մեկ մարդ զոհվել է, վիրավորվել են 10-ը: Բախումներն ավարտվել են միայն լիբանանյան բանակի միջամտությունից հետո: Անցյալ շաբաթ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հակամարտող խմբավորումների միջև հրաձգության ընթացքում զոհվել էր 27 մարդ: 

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles